211652_close_icon
views-count31286 դիտում article-date 17:53 27-05-2018

Նիկոլ Փաշինյան. Զարմանում եմ, որ Հայաստանում դեռ կան պաշտոնյաներ, որոնց մեքենաները չեն կանգնում կարմիր լույսի տակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երթևեկության կաննոնների հանդեպ բոլորի հավասարության թեմային: «Զարմանում եմ տեղեկանալով, որ Հայաստանում դեռ կան պաշտոնյաներ, որոնց մեքենաները շարունակում են չկանգնել լուսացույցի կարմիր լույսի տակ։ Եթե երկրի ղեկավարը՝ վարչապետը այդպես չի վարվում և հրաժարվել է ճռռիկ, վռռիկներով երթևեկելու՝ մարդկանց նյարդայնացնող պրակտիկայից, մյուս պաշտոնյաները պետք է հասկանային, որ իրենց վարքագծում նույնպես պետք է համարժեք փոփոխություններ տեղի ունենան։ Հույս ունեմ՝ ընդամենը թյուրըմբռնում է և հավելյալ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի լինի», նշելէ վարչապետը:

Նմանատիպ նյութեր