211652_close_icon
views-count14275 դիտում article-date 13:53 27-05-2018

Ավագանու անդամի լիազորությունների «դադարեցո՞ւմ», թե՞ «դադարում». Aravot.am

Երևանի քաղաքապետի կողմից Ալեն Սիմոնյանին՝ ավագանու անդամի լիազորություններից զրկելու մասին հայտարարությունն ուղեկցվեց կոնկրետ օրենսդրական ակտերի վրա հղումներով, սակայն իրավաբանների շրջանում էլ այդ կապակցությամբ միասնական դիրքորոշում չկա: Պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանին: [img]http://st0.shamshyan.com/editor/0921790001527414644437520.jpg[/img] [b]-Երևանի քաղաքապետն հղում է կատարում կոնկրետ իրավական ակտերի, «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքին, դրանք բավարար չափով չե՞ն կարգավորում ավագանու լիազորությունների դադարեցման հարցը, ինչո՞ւ է, այնուամենայնիվ, այս գործընթացը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալիս: [/b] -Նկատի ունենալով, որ հարցադրումն ունի նաև քաղաքական ենթատեքստ, կսահմանափակվեմ միայն իրավական ասպեկտներով: Օրենսդրական ակտի որոշակիությունը պայմանավորված չէ զուտ խմբագրական հստակությամբ, այն պետք է անհրաժեշտ չափով նաև որոշակի լինի բովանդակային չափանիշներով, և ամենակարևորը՝ համահունչ լինի սահմանադրական հիմնադրույթներին: Կոնկրետ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, իմ խորին համոզմամբ, բացակայում է անհրաժեշտ հետևողականություն, թերևս, ոչ այնքան բարդ հարցադրման, մասնավորապես, լիազորությունների դադարեցման և լիազորությունների դադարման կտրվածքով: Այս երկու հիմնարար օրենսդրական ակտերում, հատկապես, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում անհարկի շփոթ կա, ինչի արդյունքում լիազորությունների դադարեցումը պարզապես հավասարեցվել է լիազորությունների դադարման հետ: Թերևս, նրանք, ովքեր պնդում են, որ ԱԺ պատգամավորի լիազորություններն ստանձնած Ալեն Սիմոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունները պետք է «մեխանիկորեն», այսինքն՝ իրավունքի ուժով դադարեն, ինչ խոսք, հիմք են ընդունում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի նորմերը, սակայն չպետք է անտեսել, որ այդ հոդվածում առկա է ակնհայտ ներքին հակասություն. անհամատեղելի պաշտոն ստանձնելը միանգամայն իրավաչափորեն դիտարկվում է իբրև լիազորությունների «դադարեցման» հիմք, մինչդեռ՝ նույն այդ հոդվածում նշված հիմքի պարագայում նախատեսված է լիազորությունների «դադարման» իրավական ռեժիմին բնորոշ ընթացակարգ: [b]-Պարոն Դանիելյան, ընտրված պաշտոնյայի համար որևէ իրավական նշանակությո՞ւն ունի, թե ինչ իրավական ձևակերպմամբ է ինքը զրկվում իր կարգավիճակից՝ լիազորությունների դադարեցմամբ, թե դադարմամբ: Ի՞նչ տարբերություն այդ երկու «բառ»-եղանակների միջև:[/b] -Ներկայացուցչական մարմնի ընտրված պաշտոնյան հանրային իշխանության դեմք է, ուստի վերջինիս կարգավիճակը սոսկ իր անձնական խնդիրը չէ: Ինչ վերաբերում է տարբերությանը, ապա այն խիստ էական է, ընդ որում, այդ տարբերության սահմանադրական հիմքերն առավել որոշակի ամրագրված են 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրությամբ: Նկատենք, որ լիազորությունների դադարման հիմքերը, իսկապես, կարող են հանգեցնել սոսկ ակնհայտ, անվիճելի այնպիսի փաստի արձանագրմանը, ինչպիսին մարդու մահն է, քաղաքացիությունից դուրս գալը և այլն: Այս դեպքում, կարիք չկա քննարկում նախաձեռնել այդ հիմքերը պարզելու համար և քվեարկությամբ որոշում կայացնել: Բոլորովին այլ իրավական իմաստ ունի լիազորության դադարեցման հիմքը, որոնցից մեկն էլ հենց անհամատեղելի պաշտոն ստանձնելն է, մանավանդ այնպիսի իրավիճակում, երբ առնվազն մի քանի ասպեկտներով ակնհայտ առկա է իրավական ակտերի նորմերի կոլիզիա: Բոլոր դեպքերում լիազորությունների դադարեցման հիմքը որևէ տրամաբանությամբ չի կարող զուտ արձանագրման ընթացակարգով հաստատվել և դիտարկվել իբրև իմպերատիվ փաստ: Համեմատության համար նկատենք, որ ԱԺ պատգամավորների պարագայում լիազորությունների դադարեցման որևէ հիմք «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով զուտ արձանագրմամբ հավաստելու ընթացակարգ նախատեսված չէ, մինչդեռ՝ դա համարվել է իրավաչափ լիազորությունների դադարման պարագայում: Այս համատեքստում անհասկանալի է, թե ինչ նկատառումով է սահմանադրական կարգավորումներին ոչ համահունչ մոտեցում ամրագրված այլ օրենքներում: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/05/27/959837/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր