211652_close_icon
views-count98382 դիտում article-date 11:22 27-05-2018

Էջմիածնի քաղաքապետարանը պարզաբանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Վերջին շրջանում որոշ անձինք իրենց թույլ են տալիս խոսել Էջմիածնի, էջմիածնեցու անունից, փորձում են բարեգործ ձեւանալ եւ ներդրումների խոստումներ են տալիս։ Նման մեկն էլ Արթուր Ասատրյանն է, որ հայտարարում է, թե իբր ոգեւորված է թավշյա հեղափոխությամբ, թե Նիկոլ Փաշինյանին վստահում է, այդ պատճառով Էջմիածնում ներդրումներ է անելու։ Քաղաքապետարանը ուրախ կլինի, եթե Էջմիածնին անկեղծ աջակցողներ լինեն, սակայն, Էջմիածնեցիները հիշում են, որ նախորդ տարվա մարտ ամսին էլ Արթուր Ասատրյանը նույն հավատարմության խոսքերը «գլավնակամանդույուշչի Սերժ Սարսյանին» եւ վարչապետ Կարեն Կարապետյանին էր ասում՝ ընդգծելով, որ վստահում է Կարեն Կարապետյանին այդ իսկ պատճառով մեծ ներդրումներ է անելու՝ ստեղծելով անձամբ 2 000 աշխատատեղ, իսկ Կարապետյանի օժանդակությամբ՝ եւս 10 000 աշխատատեղ։ Այդ խոստումները գոնե կես տոկոսով էլ չիրականացան։ Այլ անձանց այդ կարգի խոստումներ եւս սին են դուրս եկել։ Իսկ մինչ այդ Էջմիածնի քաղաքապետարանը շարունակում է բարեխղճորեն աշխատել՝ մնալով Էջմիածնի ամենամեծ գործատուն եւ բարեգործը։ Հսկայածավալ աշխատանքները, որ կատարում է Էջմիածնի քաղաքապետարանը, էջմիածնեցու աչքի առաջ է, այդ աշխատանքը հնարավոր չէ չնկատել, չգնահատել։ Եվ ես երախտապարտ եմ էջմիածնեցուն, քանզի բոլոր արդյունքները ստացվել են քաղաքային իշխանություն – էջմիածնեցի փոխվստահությամբ եւ համագործակցությամբ»,- պարզաբանում է Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժինը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր