211652_close_icon
views-count24374 դիտում article-date 23:44 26-05-2018

Նիկոլ Փաշինյանը արտերկրում ապրող քաղաքացիներին կոչ է արել վերադառնալ և ծառայել հայրենիքում՝ իր որդու հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց, որ որդին՝ Աշոտը, շուտով զորակոչվելու է բանակ: Նրա որդին՝ Աշոտն էլ իր հերթին նշեց, որ դիմում է գրել և ցանկանում է զինվորական ծառայությունն անցկացնել Արցախում: Նիկոլ Փաշինյանը դիմեց արտերկրում ապրող զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացիներին,նրանց ծնողներին, կոչ անելով առաջիկա 10-15 օրվա ընթացքում վերադառնալ և ծառայել հայրենիքին: «Ես սա ասում եմ որպես քաղաքացի և որպես վարչապետ, որը պատերազմի ժամանակ պետք է կատարի նաև գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները»,-ասաց նա՝ երիտասարդներին կոչ անելով վերադառնալ և ծառայել իր որդու հետ: ՀՀ վարչապետը դիմեց նաև այն երիտասարդներին, որոնք առողջական վիճակի ոչ շատ լուրջ պատճառով կամ ծանոթ-բարեկամ կապերով են ազատվել զինվորական ծառայությունից, և կոչ արեց բուժվել ու առաջիկա զորակոչի ընթացքում մեկնել ծառայության»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր