211652_close_icon
views-count9260 դիտում article-date 22:30 26-05-2018

Գրիշա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Նիդեռլանդներ

Սեպտեմբերի 19-ից 24-ը Նիդեռլանդներում կկայանա Միջազգային ոստիկանական ասոցիացիայի համաշխարհային 63-րդ կոնգրեսը: Աշխարհի 108 երկրների պատվիրակությունների կազմում Միջազգային այդ հեղինակավոր համաժողովի աշխատանքներին Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո կմասնակցի նաև Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի գրասենյակի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Կոնգրեսին իրենց մասնակցությունը կբերեն նաև եվրոպական և միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպություններ: Համաժողովի օրերին նախատեսված կոնֆերանսների և դրանց հաջորդող լսումների ու քննարկումների ընթացքում համակողմանի անդրադարձներ կլինեն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ինչպես նաև արդի աշխարհում մարդկության առջև ծառացած և հրատապ լուծումներ պահանջող մի շարք կարևորագույն հարցերի: Կոնգրեսի ընթացքում զեկուցումով հանդես կգա նաև գնդապետ Գրիշա Սարգսյանը, ով կներկայացնի 2018-ի հայաստանյան բեկումնային իրադարձությունների արդյունքում արդարության, հավասարության և խոսքի ազատության ուղին բռնած մեր երկրում ստեղծված իրավիճակը: Կոնգրեսի աշխատանքները Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի գրասենյակի մամուլի ծառայության միջոցով կլուսաբանվեն ԶԼՄ-ներում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նյութերը կտրամադրվեն նաև լրատվամիջոցներին:

Նմանատիպ նյութեր