211652_close_icon
views-count109205 դիտում article-date 21:59 26-05-2018

Հայկազ Բաղմանյան. Արտակ Դավթյանի նշանակումը ԳՇ պետի պաշտոնում շատ դրական է. Tert.am

ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, ներկայումս ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը դրական է համարում Արտակ Դավթյանի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պաշտոնում նշանակումը: «Շատ դրական, շատ հաջող, նորմալ, հարգանք վայելող անձ է Զինված ուժերում: Շատ ճիշտ նշանակում և, այո, ես եմ իրեն նշանակել օպերատիվ վարչության պետ,- [url=http://www.tert.am/am/news/2018/05/26/haykaz-baxmanyan/2695874]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Հայկազ Բաղմանյանը: Նա նշեց, որ Արտակ Դավթյանը, կարելի է ասել, երիտասարդ տարիքից բանակում «աճած» զինվորական է: Հարցին, թե այդ դեպքում Արցախի Նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը ինչո՞ւ է նրան որակել որպես ամենաանպատրաստ գեներալ, Հայկազ Բաղմանյանն ասաց՝ չգիտի, ինչու, մանավանդ որ հեռու է՝ Մոսկվայում է:

Նմանատիպ նյութեր