211652_close_icon
views-count36874 դիտում article-date 19:12 26-05-2018

«Առգե Բիզնես» ընկերությունը «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում կազմակերպել էր մարզական մասսայական միջոցառում՝ 100 մ ազատ ոճի լողի առաջնություն, որը նվիրված էր Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 26-ին «Առգե Բիզնես» ընկերությունը համագործակցելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում կազմակերպել էր մարզական մասսայական միջոցառում՝ 100 մ ազատ ոճի լողի առաջնություն, որը նվիրված է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին: Տղամարդկանց մրցումներն անցկացվեցին են երկու տարիքային խմբերի համար՝ 20-31 տարեկան և 32 տարեկանից բարձր: Կին լողորդները երկուսն էին: Մրցաշարի նպատակն էր խրախուսել և տարածել երիտասարդ աշխատակիցների շրջանում առողջ ապրելակերպի գաղափարը, սիրոաղական սպորտը զուգակցել ընթացիկ աշխատանքային գործունեության հետ, զարգացնել աշխատակիցների սպորտային հետաքրքրասիրությունը՝ մասսայական սպորտի տարբեր տեսակների հետ: Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները արժանանացան մեդալների, պատվոգրերի և խրախուսական մրցանակների: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 203+
203+

Նմանատիպ նյութեր