211652_close_icon
views-count6895 դիտում article-date 18:24 26-05-2018

Դևիդ Բեքհեմ. Զինեդին, խնդրում եմ, հաղթե՛ք «Լիվերպուլին»

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը դիմել է մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին: «Ես ցանկանում եմ շնորհավորել Զիզուին: Նրա հաջողությունները անհավանական են, նա մեծագույն խաղացող էր, իսկ այժմ դարձել է նույնքան մեծագույն մարզիչ, իսկական բոս, դա անհավատալի է: Ցանկանում եմ Զիզուին, բոսին, նախագահին և ակումբին հաջողություններ Չեմպիոնների լիգայում: Շատ եմ խնդրում, հաղթեք «Լիվերպուլին»: Խնդրում եմ», ասել է Բեքհեմը: Չեմպիոնների լիգայի «Ռեալ»-«Լիվերպուլ» եզրափակիչ հանդիպումը Կիևում կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Նմանատիպ նյութեր