211652_close_icon
views-count8612 դիտում article-date 15:03 26-05-2018

Գերմանիայի զինված ուժերում վերջին տարիներին հայտնաբերվել են հարյուրից ավելի իսլամիստներ ու աջ ծայրահեղականներ

Գերմանական բանակում վերջին մի քանի տարիների ընթացքում 100-ից ավելի իսլամիստներ ու ծայրահեղականներ են հայտնաբերվել։ Այդ մասին այսօր հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Funke խմբագրությունը։ Այսպես, 2010-2018 թվականներին Բունդեսվերում ծառայել է առնվազն 24 իսլամիստ, 89 աջ ծայրահեղական ու 15 ձախ ծայրահեղական։ Նրանց բոլորին հեռացրել են ծառայությունից։ Նշենք, որ Գերմանիայում 2017 թվականին օրենք է ընդունվել, համաձայն որի՝ երկրի հակահետախուզական ծառայությունն իրավունք ունի ստուգել բոլոր այն քաղաքացիների տվյալները, ովքեր ծառայության են անցել զինված ուժերում։

Նմանատիպ նյութեր