211652_close_icon
views-count10812 դիտում article-date 14:33 26-05-2018

Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 26-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, 29-31-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-28-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 29-30-ին կնվազի 4-5 աստիճանով: [img]http://st0.shamshyan.com/editor/041133700152732820593021.jpg[/img] Երևանում մայիսի 26-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, 29-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ կլինի քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ: Մայիսի 27-28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: [img]http://st0.shamshyan.com/editor/0038475001527328241452023.jpg[/img]

Նմանատիպ նյութեր