211652_close_icon
views-count9733 դիտում article-date 11:44 26-05-2018

Մեքսիկայի նահանգներից մեկում մի քանի օրում 60-ից ավելի մարդ է սպանվել

Մեքսիկայի Գուանահուատո նահանգում 1 շաբաթում սպանվել է առնվազն 62 մարդ, հայտնում է Ria Novosti-ն։ Հաղորդվում է, որ Սալամանկա քաղաքում հայտնաբերվել է 11 դի։ Դրանք մասնատված են եղել, մարմնի մասերը լցված են եղել սև պլաստիկե տոպրակների մեջ։ Սելայա քաղաքում գործող ռեստորաններից մեկում ճաշելիս անհայտ անձինք ներխուժել են ռեստորան և գնդակահարել 5 հոգու, այդ թվում՝ ռեստորանի տիրոջը։ Եվս 4 մարդ գնդակահարվել է Իրապուատո քաղաքում։ Նշված նահանգը հայտնի է որպես նարկոկարտելների միջև «տարածքների հսկման վիճարկելի առարկա»։ Բազմաթիվ սպանություններ մշտապես են տեղի ունենում այդ նահանգում, և որպես «կանոն», մասնատված դիերը որպես նախազգուշացում են մեկը մյուսին։

Նմանատիպ նյութեր