211652_close_icon
views-count4309 դիտում article-date 11:31 26-05-2018

ԱԻՆ ՃԿԱԿ-ը 21 ահազանգ է ստացել փակ դռների վերաբերյալ

Մայիսի 25-26-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան, Շիրակի մարզի Գյումրի, Արարատի մարզի Մասիս և Տավուշի մարզի Իջևան քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները:

Նմանատիպ նյութեր