211652_close_icon
views-count18015 դիտում article-date 00:01 26-05-2018

Մայրաքաղաքում վերջին զանգի միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարակում կազմակերպված համերգով

Մայրաքաղաքում Վերջին զանգի միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարակում կազմակերպված համերգով Վաղ առավոտից մայրաքաղաքի դպրոցներում մեկնարկած վերջին զանգի տոնական միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարկում` Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված համերգով: Տոնախմբող շրջանավարտներին միացել է նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետը շրջել է Ազատության հրապարակում, շնորհավորել ու իր բարեմաղթանքներ է հղել շրջանավարտներին: Օրվա գլխավոր միջոցառման ընթացքում հիմնական և ավագ դպրոցների շրջանավարտներին իրենց ելույթներով ողջունել են հայկական էստրադայի սիրված արտիստներն ու երգիչ-երգչուհիները: Վերջին զանգին նվիրված տոնական համերգային ծրագիրը շարունակվել է մինչև ուշ երեկո և եզրափակվել տոնական հրավառությամբ: [b] Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն [/b]

Նմանատիպ նյութեր