211652_close_icon
views-count5024 դիտում article-date 22:14 25-05-2018

Դանիայի մարզիչ. Ֆրանսիայի մեջ առանձնահատուկ բան չկա, Պոգբան միայն իր սանրվածքի մասին է մտածում

Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Օգե Հարեյդեն կարծիք է հայտնել 2018թ. աշխարհի առաջնության իրենց խմբում մրցակից Ֆրանսիայի հավաքականի մասին: «Ես չեմ հավատում այդ թիմին: Ֆրանսիայի հավաքականի մեջ առանձնապես ոչինչ չեմ տեսնում: Նրանք չունեն այնպիսի առաջատար, ինչպիսին Զինեդին Զիդանն էր, որը կարող էր թիմակիցներին առաջ տանել: Նրանք պետք է թիմային խաղան: Ինչ վերաբերում է Պոգբային, ապա նա «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում էր կապույտ-կարմիր ներկած մազերով, միգուցե, մեզ էլ խաղում մազերը կարմիր-սպիտակ ներկի՞: Տեր Աստված, նա միայն սանրվածքի մասին է մտածում: Ես չեմ բավարարվի աշխարհի առաջնությունում պարզապես մասնակցությամբ», ասել է Հարեյդեն:

Նմանատիպ նյութեր