211652_close_icon
views-count4123 դիտում article-date 21:49 25-05-2018

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը հանդիպում է ունեցել Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի հետ

Մայիսի 24-ին դեսպան Հասմիկ Տոլմաջյանը քաղաքավարության հանդիպում ունեցավ Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Մորիս Գուրդո-Մոնտանյի հետ: Զրուցակիցներն ընդգծեցին հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ բարեկամական հարաբերությունները, դրանք խորացնելու անհրաժեշտությունը՝ այդ համատեքստում կարևորելով ինչպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը, նախագահ Մակրոնի պետական այցը հոկտեմբերին, այնպես էլ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի առաջիկա այցը: Երկուստեք կարևորվեց Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների խաղաղ հանգուցալուծումը:

Նմանատիպ նյութեր