211652_close_icon
views-count6572 դիտում article-date 15:04 25-05-2018

Երևանի ավագանիում Ալեն Սիմոնյանին կփոխարինի Նարա Հովհաննիսյանը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում մայիսի 25-ին նիստ է գումարվել, որի օրակարգում Երևանի քաղաքապետի մայիսի 24-ի «ՀՀ Երևան քաղաքի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի` ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին» արձանագրությունն էր: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ ավագանու անդամի մանդատը տրամադրվում է «Ելք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Նարա Անդրանիկի Հովհաննիսյանին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից վաղաժամկետ զրկելու մասին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը ստացել էր ԱԺ պատգամավորական մանդատ՝ խորհրդարանում փոխարինելով Նիկոլ Փաշինյանին, ով մայիսի 8-ին ընտրվել էր ՀՀ վարչապետ: Այնուհետև Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ իր լիազորությունները որպես պատգամավոր դադարեցնելու մասին: Նա յոթ օր ժամանակ ունի իր դիմումը հետ վերցնելու համար: Եթե հետ չվերցնի, ավտոմատ կերպով կզրկվի նաև պատգամավորական լիազորություններից:

Նմանատիպ նյութեր