211652_close_icon
views-count15585 դիտում article-date 14:25 25-05-2018

Վարչապետը մի շարք նոր նշանակումներ է կատարել. Տավուշի փոխմարզպետն ու ԱՆ փոխնախարարն ազատվել են պաշտոններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել, ինչպես նաև ստորագրել է որոշումներ՝ Տավուշի փոխմարզպետին ու Առողջապահության փոխնախարարին աշխատանքից ազատելու վերաբերյալ: Ն. Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ Ռաֆիկ Մաշադյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ: «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ռաֆիկ Մաշադյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»,-ասված է որոշման տեքստում: Սփյուռքի նախարարի տեղակալ է նշանակվել Դավիթ Սարգսյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Սարգսյանին նշանակել սփյուռքի նախարարի տեղակալ»,-ասված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։ Առողջապահության նախարարի տեղակալ է ն շանակվել Անահիտ Ավանեսյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից իր դիմումի համաձայն ազատվել է Տիգրան Սահակյանը: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Սահակյանին ազատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Վարչապետը որոշում է ստորագրել նաև Տավուշի փոխմարզպետ Լևոն Սարգսյանին պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Լևոն Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է որոշման տեքստում:

Նմանատիպ նյութեր