211652_close_icon
views-count52683 դիտում article-date 10:29 25-05-2018

Արթուր Բաղդասարյանը մի քանի անգամ փորձել է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, բայց կտրուկ մերժում է ստացել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը, որը ռեստավրացիայի փորձ արեց անվանափոխությամբ` «Հայկական վերածննդի» անվան տակ վերածնվելու միտումներով, ակնհայտ ձախողումից հետո փորձում է վերակենդանացման նոր մեխանիզմներ մտածել` օգտվելով հեղափոխությունից: Ավելին, «Փաստի» հավաստի տեղեկություններով, Բաղդասարյանը մինչ իշխանափոխությունը արած հայտարարությունից բացի, այս օրերին ևս քանիցս փորձել է հանդիպել Նիկոլ Փաշինյանին, սակայն ստացել է կտրուկ մերժում: Ստեղծված վիճակում ՕԵԿ-ը փորձելու է օգտվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից: Մեր աղբյուրները պնդում են, որ Արթուր Բաղդասարյանը հավաքել է կուսակցական ակտիվին ու մասնավորաբար Հեղինե Բիշարյանին, Մհեր Շահգելդյանին ու մի շարք այլ հին «կարկառունների» և հանձնարարել երբեք հրապարակային հանդես չգալ ՕԵԿ անունից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր