211652_close_icon
views-count43827 դիտում article-date 22:42 24-05-2018

«Շատ անսպասելի է լինելու Սպիտակցի Հայկոյի երաժշտական հատվածը». Անդո և Ռաֆո դուետը նոր երգ ու տեսահոլովակ է պատրաստում. Tert.am

Անդո–Ռաֆո հումորային զույգը պատրաստվում է նոր երգ ու տեսահոլովակ ներկայացնել, որը լինելու է ավելի վաղ ներկայացրած՝ «Դեպուտատի շոու» զուգերգի տրամաբանական շարունակությունը, բայց այս անգամ` քաղաքական շեշտադրումներից զերծ: Tert.am Life-ի հետ զրույցում Անդրանիկ Հարությունյանը որոշ մանրամասներ է պատմել սպասվող զուգերգի մասին: Նա հայտնեց, որ երգը կրկին հումորային մոտիվներով է, կոչվում է «Լեդի Քոբուլեթի»։ «Հենրիխ Մխիթարյանին նվիրված երգից հետո սա «Դեպուտատի շոու» շարքի երրորդ աշխատանքն է լինելու: Վստահ ենք, որ ամառային հիթ է դառնալու: Երգն ամառային հանգիստը Քոբուլեթիում անցկացնող մարդկանց մասին է: Հայ ազգի կեսը, այդ թվում` ես, հիմնականում, այնտեղ ենք հանգստանում: Շատ գունեղ հետաքրքիր ու ասելիք ունեցող երգ է: Անձնավորված քննադատություն այնտեղ չկա: Մանրամասներն՝ [url=http://life.tert.am/am/news/2018/05/24/ando/50182]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր