211652_close_icon
views-count4836 դիտում article-date 22:36 24-05-2018

Տրենտ Ալեքսանդեր-Արնոլդ. Ռոնալդուն թույլ տեղեր ունի

«Լիվերպուլի» 19-ամյա պաշտպան Տրենտ Ալեքսանդեր-Արնոլդը անդրադարձել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: «Ռոնալդուն իմ ամենամեծ պրոբլեմն է լինելու: Բայց մենք կփորձենք խանգարել նրան անել այն, ինչը նա լավագույնս է կարողանում անել: Ռոնալդուն թույլ տեղեր ունի, ինչպես որ մնացածները: Դեռ չգիտեմ, թե հատկապես ինչ թույլ տեղեր, քանի որ չեմ ուսումնասիրել նրանց, սակայն առաջիկա օրերին վերլուծելու եմ բազմաթիվ տեսանյութեր, որ տեսնեմ, թե ինչպես պետք է դիմագրավենք «Ռեալի» գրոհներին», ասել է «Լիվերպուլի» խաղացողը: Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլ»-«Ռեալ» եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 26-ին:

Նմանատիպ նյութեր