211652_close_icon
views-count15690 դիտում article-date 21:36 24-05-2018

Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանագրով՝ Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ: «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Մովսես Հակոբյանին նշանակել գլխավոր ռազմական տեսուչ»,,-ասված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանագրում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մովսես Հակոբյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ: «Հիմք ընդունելով Սահմանադրության 155-րդ հոդվածը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը. Մովսես Հակոբյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից»,-ասված էր նախագահի ստորագրած հրամանագրում:

Նմանատիպ նյութեր