211652_close_icon
views-count1810 դիտում article-date 18:40 24-05-2018

ՀՀ ԱԻ նախարարը հանձնարարել է սեղմ ժամկետներում շտկել հակակարկտային հրթիռների ֆունկցիոնալ թերությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց ռուսական «ԱՆՏԻԳՐԱԴ» ընկերության, Պոլիմերային նյութերի գիտահետազոտական ինստիտուտի և «Իրվիս» ընկերության առաջատար մասնագետներից կազմված պատվիրակությանը՝ ակադեմիկոս Մագոմեդ Աբաշևի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հակակարկտային հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագրի շրջանակներում Արմավիրի և Արագածոտնի մարզերում տեղադրված հրթիռային կայանների ու հրթիռների փորձարկման ընթացքում հայտնաբերված ֆունկցիոնալ թերությունների շուտափույթ շտկման և հետագայում ֆունկցիոնալ խաթարումներից խուսափելու նպատակով իրականացվող միջոցառումները: Փորձարկումները ցույց են տվել, որ հակակարկտային հրթիռներն ունեն բարձր արդյունավետություն, սակայն ֆունկցիոնալության տեսանկյունից առկա են են խնդիրներ, մասնավորապես՝ կրակոցների ընթացքում 15-17% շեղումներ են արձանագրվել: ԱԻ նախարարը շեշտեց, որ խնդիրները պետք է վերացվեն առավելագույնս սեղմ ժամկետներում, քանի որ հակակարկտային հրթիռային կայանների անխափան գործունեությունը կենսական նշանակություն ունի գյուղատնտեսության համար: Ռուս գիտնականները ՀՀ ԱԻՆ աշխատակիցների համար անցկացնելու են վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև՝ շարունակելու են հրթիռային կայանների և հրթիռների փորձարկումները: Նոր հակակարկտային հրթիռային կայաններից արդեն իրականացվել է մեկ տասնյակից ավելի կրակոց, որից 8-ը՝ Ոսկեվազ համայնքի տարածքում, որտեղ առկա է եղել կարկտաբեր ամպ: Այդ ամպի վրա իրականացվել է ակտիվ ներգործություն, որի արդյունքները դրական են գնահատվել: Ռուս մասնագետները Հայաստանում կմնան մինչև մայիսի 25-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր