211652_close_icon
views-count3773 դիտում article-date 18:27 24-05-2018

Երևանում ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատաժողով

Մայիսի 24-ին Երևանում ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում ծագող իրավական խնդիրները և այդ ոլորտում դատախազական հսկողության հիմնահարցերը» թեմայով աշխատաժողով: Վերջինս ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների կողմից 2017թ. ստորագրված 2018-2020թվականների ծրագրով նախատեսված միջոցառումներից առաջինն է: Աշխատաժողովի ընթացքում ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչներն անդրադարձել են ժամանակակից հասարակության ներկայիս մարտահրավերների համատեքստում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում առաջացող իրավական խնդիրների արդիականությանը, ներկայացրել են ոլորտում առկա մի շարք խնդրահարույց հիմնահարցեր և առաջարկել դրանց լուծման առավել արդյունավետ մոտեցումներ: Ընդգծվել է, որ հիմնվելով այս ոլորտում ունեցած փորձի վրա՝ ՀՀ գլխավոր դատախազությունում պարբերաբար գործուն միջոցներ են ձեռնարկվում մոտեցումները միջազգային չափանիշներին համապատասխան զարգացնելու ուղղությամբ: Միջոցառման մասնակիցներին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը: Նա կարևորել է ՌԴ գլխավոր դատախազության հետ ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունը: Անդրադառնալով երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության ծրագրերի կարևորությանը՝ Ա. Հարությունյանը նշել է, որ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների կողմից 2017թ. ստորագրված 2018-2020թթ.-ի ծրագիրը 2007 թվականից ի վեր կնքված 5-րդ ծրագիրն է, նախորդ 4 ծրագրերը հաջողությամբ իրականացվել են և նպաստել դատախազների միջև փորձի փոխանակմանն ու երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության ամրապնդմանը: Երկու երկրների դատախազությունների ներկայացուցիչները ընդգծել են նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը, նշել, որ դրանք կնպաստեն նշված ոլորտում հիմնախնդիրների լուծմանը և համակարգերի առավել սերտ համագործակցությանը: [b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր