211652_close_icon
views-count6469 դիտում article-date 16:42 24-05-2018

Ստեփանավանում, ձևավորված ավանդույթի համաձայն, շրջանավարտները լուսանկարվել են քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի հետ

Քաղաքապետի ավանդական նախաձեռնությամբ քաղաքի խորհրդանիշ Ստեփան Շահումյանի հուշարձանի մոտ Ստեփանավանի շրջանավարտները լուսանկարվեցին Միքայել Ղարաքեշիշյանի հետ: Ե՛վ տեղի ընտրությունը, և՛ լուսանկարվելու նախաձեռնությունը ինքնանպատակ չէին: Քաղաքի ապագան կերտողները նաև այս կերպ կհիշեն կյանքի ամենակարևոր օրերից մեկը: Ինչպես տեղեկացրին Ստեփանավանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը նաև ուղերձ է հղել «վերջին զանգի» կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ վերջին զանգի կապակցությամբ: Այս տարի մեր քաղաքի տարբեր կրթօջախներ ավարտող պատանիները և երիտասարդները գալիս են կառուցելու, շենացնելու և ավելի լավը դարձնելու մեր քաղաքը: Ձեզանից շատերը պետք է ուսումը շարունակեն բուհերում, շատերը՝ ավագ դպրոցում, մի մասը պետք է մեկնի հայոց սահմանների ամբողջականությունը պաշտպանելու: Տարիներ անց դուք եք փոխարինելու մեր քաղաքի մանկավարժներին, բժիշկներին, փրկարարներին ու այսպես շարունակ: Ուզում եմ վստահ լինեք, որ մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք, որպեսզի կարողանանք հնարավորինս աջակցել որակյալ կրթություն ստանալու, հետագայում նաև՝ այդ կրթությամբ աշխատելու գործում: Հաշվի առնելով ձեր առջև դրված խնդիրը, այն է՝ դառնալ ազգին պիտանի զավակ, դուք պետք է լցվեք լավատեսությամբ, աշխատասիրությամբ, լավ սովորելու պատրաստակամությամբ և քայլեք առաջ՝ հանուն մեր քաղաքի վերելքի, հանուն ձեր ծնողների հույսերը արդարացնելու, հանուն բոլոր այն արժեքների պահպանման, որոնք սերնդեսերունդ փոխանցվում են հայ ընտանիքներին: Սիրելի՛ շրջանավարտներ, մաղթում եմ ձեզ բազում հաջողություններ. թո՛ղ ձեր մեծ կյանքը լինի ավելի անհոգ, ավելի ապահով ու բազում ձեռբերումներով լի», -ասված է քաղաքապետի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր