211652_close_icon
views-count9543 դիտում article-date 13:23 24-05-2018

Տարոն Մարգարյանը արձանագրություն է ստորագրել Ալեն Սիմոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին.

Երևանի քաղաքապետը արձանագրություն է ստորագրել Երևան քաղաքի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 16-ի «Ազգային ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 4 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին» N 6 արձանագրությունը՝ դադարեցնել «Ելք» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»,-ասված է արձանագրության մեջ:

Նմանատիպ նյութեր