211652_close_icon
views-count9169 դիտում article-date 14:02 24-05-2018

Մենք պետք է բացառենք քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց Արդարադատության նախարարությանը հատկացնել 2.500 եվրոյին համարժեք դրամ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի հունվարի 11-ի վճռի պահանջները կատարելու նպատակով: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության դեմ կան հարյուրավոր գործեր, որոնցով, ամենայն հավանականությամբ, իրավունքի խախտումներ կարձանագրվեն: Նախարարն ասաց, որ այս ոլորտում առկա է լուրջ բարեփոխումների կարիք, և պետք է ձեռնարկվեն այնպիսի միջոցառումներ, որպեսզի այլոց իրավունքը չխախտվի: Արձագանքելով՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ վերջին 20 տարվա ընթացքում դատաիրավական համակարգում միլիոնավոր դոլարներ են ծախսվել, բայց համակարգի էությունը չի փոխվել: «Հայաստանում մեկ օրում արձանագրվել է հետևյալը, որ Բաղրամյան 26-ից և որևէ այլ տեղից դատարանների վրա ապօրինի ներգործություն պետք է չլինի: Պետք է ապահովենք, որ որևէ դատավոր կաշառքով վճիռ չկայացնի: Սա ամենակարևոր բարեփոխումն է: Մենք պետք է բացառենք քաղբանտարկյալների առկայությունը: Այս վճիռն ապացուցում է, որ Ալեքսանդր Արզումանյանը եղել է քաղբանտարկյալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր