211652_close_icon
views-count17440 դիտում article-date 11:39 24-05-2018

Մովսես Հակոբյանը կազատվի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից

Մովսես Հակոբյանը կազատվի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Կառավարության նիստին մինչ օրակարգային հարցերին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ նախագահին առաջարկել է աշխատանքից ազատել ԶՈւ գլխավոր շտաբի պետին՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: «Որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնության մթնոլորտում: Վաղը գլխավոր շտաբի նոր պետը կներկայացվի ԶՈՒ-ին»,-ասաց Ն. Փաշինյանը: Մովսես Հակոբյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել ՀՀ Նախագահի 2016 թ. հոկտեմբերի 3-ի հրամանագրով: Մինչ այդ նա 2015 թ. հունիսի 15-ից զբաղեցնում էր գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը: 2017 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հակոբյանին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում:

Նմանատիպ նյութեր