2932 դիտում
10:29 24-05-2018
Հայաստանի համար ամենակարևոր սկզբունքը խաղաղ գործընթացի ապահովումն է. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Արցախի հակամարտության հարցում Հայաստանի համար ամենակարևոր սկզբունքը բանակցությունների միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի ապահովումն է։ Այս մասին երեկ ԱԺ-ում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Մենք առավել ուշադրություն ենք դարձնում մթնոլորտի պահպանմանն այն առումով, որ մենք չունենանք զարգացումներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ բանակցությունների վրա, որոնք կհանգեցնեն էսկալացիաների»,– ասել է նա։
Նախարարը նշել է, որ սպասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ երկխոսությանը՝ հավելելով, որ արդեն հասցրել է հեռախոսազրույց ունենալ համանախագահների հետ, ովքեր մանրամասներ են ներկայացրել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ արդեն կայացած հանդիպումից։ «Հունիսին մենք կվերականգնենք գործընթացը համանախագահների հետ հանդիպմամբ»,– ասել է Մնացականյանը։
Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ Նախիջևանի հատվածում սահմանագիծ այցելելու մասին հարցին՝ նախարարն ասել է, որ այդ այցի նպատակն էր ազդակ փոխանցել, որ հայկական կողմն ուշադիր է և շատ մեծ կարևորություն է տալիս բանակցային գործընթացի վրա բացասական ազդեցություն ունեցող բոլոր, հնարավոր զարգացումները բացառելուն»։
[b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
9526 դիտում
10:38 07-07-2017
Հայաստանի ամենամեծ սխալը Արցախին բանակցային գործընթացից դուրս թողնելն է եղել. Կ. Զատուլին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
490 դիտում
07:55 26-03-2024
Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել. «Ժողովուրդ»
829 դիտում
07:36 26-03-2024
Հիվանդանոցում ի՞նչ է ասել նռնակի պայթյունից վիրավորում ստացած Արթուր Մովսիսյանը. «Ժողովուրդ»
757 դիտում
07:13 26-03-2024
Նիկոլ Փաշինյանը խոստացել է 10 օրից վերադառնալ. «Ժողովուրդ»