211652_close_icon
views-count29630 դիտում article-date 10:05 24-05-2018

Մանե Թանդիլյանը առաջարկում է պարտադիր կուտակայինը հետաձգել 1 տարով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու կուտակային կենսա­թոշակային համակարգի պարտա­դիր բաղադրիչը, և 1974 թվականից հետո ծնվածների աշխատավարձից պահումներ կարվեն 5 տոկոսի չա­փով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե կառավարու­թյանն առաջարկով է հանդես եկել, որպեսզի պարտադիր բաղադրիչի՝ օրենքով ուժի մեջ մտնելը հետաձգ­վի, մինչ քննարկումներ կանցկաց­վեն, և նոր նախաձեռնություն կլինի: Թանդիլյանը հայտնեց, թե այդ մա­սով վերջնական որոշում կկայացնի կառավարությունը, սակայն ինքը կողմ է այն նվազագույնը մեկ տարով հետաձգելուն: Խոսելով հնարավոր փոփոխությունների մասին՝ նա նշեց, թե մարդիկ պետք է դիմեն համա­կարգին միայն կամարտահայտության սկզբունքով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր