211652_close_icon
views-count6486 դիտում article-date 09:52 24-05-2018

Փաստաբաններին սպառնում են կողմ չարտահայտվել Վահե Գրիգորյանի թեկնածությանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ փաստաբան Վահե Գրիգորյանը հայտարարել է, որ ընտրական գործընթացի ապահովման պարագայում պատրաստ է դառնալ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու։ Նախօրեին էլ 213 փաստաբան դիմել էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ հորդորելով որպես ՍԴ անդամի դատավորի թեկնածու առաջադրել փաստաբան Վահե Գրիգորյանին: Դիմումը ներկայացնելուց հետո, սակայն, այս օրերին տարբեր փաստաբաններ ահազանգում են, որ դիմումի տակ ստորագրած փաստաբաններին զանգահարում և հորդորում են հրաժարվել ստորագրությունից և կողմ չարտահայտվել Վահե Գրիգորյանի թեկնածությանը։ Նման ահազանգ հնչեցրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։ Ստորագրությունը հետ վերցնելու սպառնալիք-հորդորի երկու դեպք էլ ծանոթ է փաստաբան Գևորգ Գյոզալյանին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր