211652_close_icon
views-count5109 դիտում article-date 22:54 23-05-2018

«Երևանի ՋԷԿ»-ի 2-րդ էներգաբլոկի կառուցումը կմեկնարկի մոտ ապագայում. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մայիսի 23-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի բնագավառում հայ-իտալական համագործակցության զարգացման, ընդլայնման և ոլորտի առաջխաղացմանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում անդրադարձ է եղել իտալական «ՌԵՆԿՈ» ընկերության կողմից «Երևանի ՋԷԿ» -ի 2-րդ էներգաբլոկի կառուցման ծրագրին: Նախարար Գրիգորյանը հույս է հայտնել, որ էներգաբլոկի կառուցումը կմեկնարկի մոտ ապագայում: Դեսպան Դել Մոնակոն նշել է, որ Իտալիան հարուստ փորձ ունի վերականգնվող էներգետիկայի բնագավառում և հավելել, որ մտադրություն կա համագործակցելու մասնավորապես արևային էներգետիկայի ոլորտում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել փոխշահավետ գործակցության եզրեր գտնել տնտեսական հարաբերությունները առավել խորացնելու նպատակով: [b] Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր