211652_close_icon
views-count6331 դիտում article-date 21:32 23-05-2018

«Միանշանակ, շատ համախմբված թիմ է և պատասխանատվությունը կիսող, պատասխանատվությունը կրող թիմ է». Զոհրաբ Մնացականյան. Aravot.am

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխաններն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում [b]Կարեն Բեքարյան[/b]. Շնորհակալություն: Հարցս ուղղված է արտաքին գործերի նախարար պարոն Մնացականյանին: Շնորհավորում ենք, պարո՛ն Մնացականյան: Հարցս հետևյալն է. եղավ տեղեկատվություն, որ հունիսին արդեն սպասում ենք համանախագահների այց տարածաշրջան, այդ թվում՝ Երևան: Առնվազն իրենց կողմից ամրագրվեց այն: Ի՞նչն էի ցանկանում ճշտել, հնարավորության սահմաններում. կա՞ արդեն հստակեցում մեր դիրքորոշումներում: Մենք շարունակականության վրա՞ ենք, թե՞ ինչ-որ փոփոխություն ունենք: Սա հարցի առաջին բաղադրիչն է: Երկրորդը կապված է մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ թե՛ մեր մասով, թե՛, որքանով տեղեկացված են, նույն Ադրբեջանի մասով: Շնորհակալություն: [b]Զոհրաբ Մնացականյան[/b]. Շնորհակալություն հարցի համար: Այո՛, իսկապես, մենք սպասում ենք համանախագահների հետ երկխոսության գործընթացի մեջ մտնելուն։ Մեզ համար շատ էական է պահպանել գործընթացի դինամիկան, որովհետև դրա հիմքում դրված է հանձնառությունը` շարունակելու խաղաղ գործընթացը բացառապես բանակցությունների միջոցով և բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այդ մասին բարձրաձայնվել է և՛ վարչապետի կողմից, և՛ տարբեր առիթներով` մեր կողմից: Մեզ համար շատ էական է այդ դինամիկան պահպանելը: Պայմանավորվեցինք, որ մոտ ժամանակներս կունենանք այդ հնարավորությունը՝ հանդիպելու, ամբողջ գործընթացը, այսպես ասած, վերականգնելու: Մենք առիթ ունեցանք խոսելու համանախագահների հետ. արդեն կապի մեջ ենք իրենց հետ, հեռախոսազրույց ենք ունեցել: Իրենք տեղեկացրել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ իրենց հանդիպման մասին: Նախատեսում ենք հունիսին վերականգնել գործընթացը: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/05/23/959026/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր