211652_close_icon
views-count11359 դիտում article-date 19:21 23-05-2018

Ներկայացվել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 23-ին, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին, ղեկավար կազմին ու մարզային վարչությունների պետերին ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ Աղասի Կիրակոսյանին: Անդրադառնալով ոստիկանության պետի տեղակալի համակարգման ոլորտին` Վալերիյ Օսիպյանը, մասնավորապես, ընդգծեց արտաքին ծառայության լիարժեք կազմակերպման և հասարակական կարգի ապահովման կարևորությունը: Վալերիյ Օսիպյանը կարևորեց բաժիններ դիմող քաղաքացիների հետ աշխատանքի բարելավման անհրաժեշտությունը, մասնավորապես` ահազանգերի արագ և օպերատիվ արձագանքման միջոցով, օպտիմալացնել և առավել գործնական դարձնել գործընկեր գերատեսչությունների հետ համագործակցությունը, հրատապ միջոցներ ձեռնարկել նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման և հետախուզվող անձանց հայտնաբերման աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ, առանձնացրեց ծառահատումների, բնակարային գողությունների հակազդման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումների իրականացման խնդիրը, հանձնարարեց ողջ ծավալով պատրաստվել առաջիկա պետական կարևոր և արարողակարգային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի ապահովմանը, ինչպես և պահանջեց հետևողական ու անզիջում լինել արատավոր երևույթների դեմ պայքարում: Աշխատանքային հանդիպման ավարտին ծառայությունների ու ստորաբաժանումների պատասխանատուներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր