3720 դիտում
22:20 23-05-2018
Առաջին Հանրապետությանը նվիրված դասախոսություն է անցկացվել Մալմյոյի համալսարանում
Մայիսի 22-ին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված դասախոսությամբ հանդես եկավ Մալմյոյի համալսարանի «Ռուսաստանի և Կովկասի ուսումնասիրությունների կենտրոն»-ի կողմից կազմակերպած համաժողովին։
ՀՀ դեսպանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի առաջին Հանրապետության նշանակությանը հայ ժողովրդի պատմության ու ներկայի համար, ավելի քան հինգդարյա ընդմիջումից հետո վերականգնված հայոց պետականության առջև ծառացած մարտահրավերներին։ Դեսպանը հավելեց, որ պետականության կայացումը հնարավոր դարձավ մայիսյան հերոսամարտերում հայ ժողովրդի անձնազոհ սխրանքի շնորհիվ, որը կարողացավ ապացուցել սեփական անկախ հայրենիք կերտելու իրավունքը:
Դեսպան Ապիտոնյանը նաև ներկայացրեց Հայաստանի առաջին Հանրապետության փորձից քաղված դասերը, որոնք հիմնարար ազդեցություն ունեցան 1991թ․ Հայաստանի Հանրապետության հռչակման և կայացման, արդյունավետ կառավարման գործում։
Ինտերակտիվ կապի միջոցով Երևանից թեմայի վերաբերյալ հանգամանալից ելույթ ունեցավ նաև քաղաքագետ, պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովը։
Ելույթներից հետո դեսպանը պատասխանեց ներկաների հարցերին:
Նույն օրը ՀՀ դեսպանը հանդիպեց Մալմյոյի համալսարանի ռեկտոր Շերստին Թամի և փոխռեկտոր Պեռ Հիլբուրիհեի հետ և զրուցակիցներին հակիրճ տեղեկացրեց Հայաստանի բուհերի՝ Շվեդիայի մի շարք համալսարանների հետ ստեղծված միջբուհական համագործակցության և Շվեդական ինստիտուտի ծրագրերով շվեդական տարբեր համալսարանններում ուսանողների, դասախոսների փոխանակման ծրագրերի մասին։ Զրույցի ընթացքում քննարկվեցին Մալմյոյի համալսարանի և հայաստանյան բուհերի միջև համագործակցության հարցեր։
Նմանատիպ նյութեր
1100 դիտում
19:08 01-03-2019
ԵՊԲՀ-ում անցկացվել է դասախոսություն՝ նվիրված քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան
2417 դիտում
15:08 29-03-2017
Դեսպան Ղազարյանը «Կովկասի զմրուխտ. Հայաստանի մասին» խորագրով դասախոսություն է կարդացել Վարշավայի համալսարանում
2354 դիտում
20:19 23-11-2017
Դեսպան Ղազարյանը դասախոսություն է կարդացել Վարշավայի համալսարանում
Այս բաժնից
346 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
304 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
286 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր