211652_close_icon
views-count3573 դիտում article-date 17:27 23-05-2018

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին: Դմիտրի Գվինդաձեն շնորհավորել է Ատոմ Ջանջուղազյանին ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա հավաստիացրել է, որ ՎԶԵԲ-ը կշարունակի Հայաստանին ցուցաբերել ինչպես տեխնիկական, այնպես էլ ծրագրային աջակցություն: ՎԶԵԲ գրասենյակի ղեկավարը նշել է, որ իրենց կողմից հիմնականում ֆինանսավորվում է տնտեսության իրական հատվածը: Ինչպես նաև իրականացվում են ծրագրեր առավելապես ֆինանսական և էներգետիկ ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ուղղություններն ու հետագա ընթացքը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ շարունակվելու է ֆինանսների նախարարության բարեփոխումների օրակարգի իրականացումը, ինչպես նաև այն, որ Կառավարության` քննարկման փուլում գտնվող ծրագիրը կսահմանի առաջնահերթություններ, որոնք վստահաբար հիմնված կլինեն հավասարակշռված որոշումների վրա ու կորոշակիացնեն անելիքները բոլոր ոլորտներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր