211652_close_icon
views-count1338 դիտում article-date 17:13 23-05-2018

Ընտանիքի միջազգային օրվա միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել ավանդական հանդիպում՝ խնամատար ընտանիքների և երեխաների հետ

Ընտանիքի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը կազմակերպել էր տոնական հանդիպում՝ Երևան քաղաքի խնամատար ընտանիքների և շուրջ 30 երեխաների մասնակցությամբ: Միջոցառման նպատակն էր աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, ինչպես նաև նպաստել խնամատարության ինստիտուտի կայացմանը և խնամատար ծնողների թվի ավելացմանը։ Հանդիպման ավարտին խնամատար ընտանիքների երեխաները ստացել են գեղարվեստական գրականություն և խրախուսական նվերներ:

Նմանատիպ նյութեր