211652_close_icon
views-count6365 դիտում article-date 15:13 23-05-2018

Կրիշտիանու Ռոնալդու. Ես կգերադասեի ՉԼ-ի եզրափակիչում խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է «Լիվերպուլի» հետ ՉԼ-ի եզրափակիչ հանդիպմանը, որը կկայանա մայիսի 26-ին: «Եզրափակիչը՝ դա միշտ յուրահատուկ իրադարձություն է: Ես կգերադասեի խաղալ ընդդեմ «Մանչեսթեր Յունայթեդի»: Սակայն «Լիվերպուլն» էլ է արժանի հարգանքի: Մեզ հեշտ չի լինելու: Նրանք արժանի էին եզրափակչին: Նրանք ինձ հիշեցնում են երեք-չորս տարի առաջվա «Ռեալը»: Նրանց հարձակողական եռյակը, նրանք շատ արագ ու ուժեղ են առջևում, և ես հարգում եմ նրանց: Բայց «Ռեալն» ավելի ուժեղ է: Մենք պետք է խաղանք մեր մակարդակի վրա, սակայն պետք է նաև հարգել մրցակցին», ասել է Ռոնալդուն: Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2003-2009 թվականներին:

Նմանատիպ նյութեր