211652_close_icon
views-count4431 դիտում article-date 13:57 23-05-2018

Ունաի Էմերին նշանակվեց «Արսենալի» գլխավոր մարզիչ

Իսպանացի մասնագետ Ունաի Էմերին դարձավ «Արսենալի» նոր գլխավոր մարզիչը: Էմերին եղել է «Սևիլյայի», «Սպարտակի», «Վալենսիայի», «Ալմերիայի» և «Լորկայի» գլխավոր մարզիչ: Իսպանացու վերջին ակումբը ֆրանսիական ՊՍԺ-ն էր, որի հետ 2 մրցաշրջանում 7 տիտղոս է նվաճել: 46-ամյա Էմերին առավել մեծ հաջողությունների է հասել «Սևիլյայում», որի հետ նվաճել է Եվրոպայի Լիգայի երեք տիտղոս: Հիշեցնենք, որ 22 տարվա աշխատանքից հետո «Արսենալից» հեռացավ Արսեն Վենգերը:

Նմանատիպ նյութեր