211652_close_icon
views-count3165 դիտում article-date 13:49 23-05-2018

Էմերիի կայքը հայտարարել է «Արսենալի» մարզիչ նշանակվելու մասին, հետո լուրը ջնջել են

Իսպանացի մասնագետ Ունաի Էմերիի պաշտոնական կայքը հայտնել է, որ նրան նշանակել են «Արսենալի» գլխավոր մարզիչ: Կայքում տեղադրվել է լոնդոնյան ակումբի խորհրդանիշը, իսպանացու լուսանկարը և նրա գրառումը. «Հպարտ եմ լինել «Արսենալի» ընտանիքի անդամ»: Սակայն ավելի ուշ հաղորդագրությունը ջնջել են: Ներկա պահին Էմերիի կայքը չի աշխատում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էմերին «Արսենալի» հետ 2+1 սխեմայով պայմանագիր կկնքի, նրա աշխատավարձը կկազմի տարեկան 5 մլն ֆունտ:

Նմանատիպ նյութեր