211652_close_icon
views-count3169 դիտում article-date 11:39 23-05-2018

Սերժ Սարգսյանը հաճախակի է այցելում ՀՀԿ գրասենյակ և տարբեր հանդիպումներ ունենում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը գրեթե ամենօրյա ռեժիմով այցելում է կուսակցության գրասենյակ, հանդիպումներ ունենում տարբեր մարդկանց հետ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այդ հանդիպումների ժամանակ նա քննարկումներ է բացում ամենատարբեր թեմաների շուրջ, լսում տեսակետներ, ինքն է կարծիք հայտնում, բայց իր գործողությունների և պլանների մասին որևէ մեկի հետ չի կիսվում: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի անդամ Ռուբեն Թադևոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց, որ Սերժ Սարգսյանը՝ որպես կուսակցության ղեկավար, հաճախակի է այցելում Մելիք-Ադամյանում տեղակայված գրասենյակ և տարբեր հանդիպումներ ունենում: Սակայն պարոն Թադևոսյանն այդ հանդիպումների մասին մանրամասներ չցանկացավ հայտնել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր