211652_close_icon
views-count2611 դիտում article-date 14:15 23-05-2018

Փարիզում տեղի կունենա Եմենի հումանիտար ճգնաժամի հարցով կոնֆերանս

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ հաստատել են, որ Եմենի հումանիտար ճգնաժամի հարցով կոնֆերանսը տեղի կունենա հունիսի վերջին, Փարիզում, հաղորդում է Ria Novosti-ն։ Հաղորդագրությունը տարածել է Ելիսեյան պալատը։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Իրանի հետ կնքված միջուկային գործարքը, ինչպես նաև Սիրիայի իրադրությունը։ Ընդգծվել է տարածաշրջանը ապակայունացնող Սիրիայի ու Եմենի հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։

Նմանատիպ նյութեր