211652_close_icon
views-count4416 դիտում article-date 10:09 23-05-2018

Այսօր կոռուպցիոն խոշոր բացահայտում­ներ են սպասվում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Եվ այսպես, այսօր մայիսի 23-ն է, առաջին հայացքից և մինչև 2018 թվականի մայիսի 19-ը սովորական մի օրացու­ցային օր: Սակայն մայիսի 19- ից հետո մայիսի 23-ը սովորա­կան օր չէ և այսօր թերևս կա հանրության համար մի անսո­վոր սպասում: Բանն այն է, որ մայիսի 19-ին էլ ԱԱԾ նորանշանակ պետն արեց հանրու­թյան համար անսովոր հայ­տարարություն, ասելով, որ մայիսի 23-ից կլինեն կոռուպցիոն խոշոր բացահայտում­ներ, թե ինչպես են որոշ մար­դիկ հարստացել՝ լիովին այլ անձանց անձնագրերով գրան­ցելով բիզնեսներ ու յուրացնե­լով պետական, հանրային միջոցները: Ըստ ԱԱԾ պետի՝ Հայաստանում կա 350 մարդու անուն կրող ցուցակ, որի մեջ եղած անուններում մի խումբ մար­դիկ բացել են բիզնեսներ, այդ անունը կրողների համար նույ­նիսկ անհայտ բիզնեսներ: Նման հայտարարություն Հայաստանում երբեք չի արել որևէ իրավապահ մարմին: Ավե­լին՝ նույնիսկ հարց է, թե զուտ իրավական տրամաբանու­թյան մեջ որքանով է նպատա­կահարմար բավական կոնկ­րետ մատնացույց անել հան­ցագործության բնույթն ու խո­սել առաջիկա օրերին կոնկ­րետ բացահայտումների մա­սին, երբ հանցագործները կա­րող են պարզապես հեռանալ Հայաստանից: Եվ այս տեսան­կյունից ի դեպ այս հարցն առաջանում է, թե արդյո՞ք կոնկրետ բացահայտումների դեպքում արդեն չի պարզվի, որ մեղավորները վաղուց Հայաստանում չեն այլևս: Այս­պես, թե այնպես, սակայն, մա­յիսի 23-ից Հայաստանում թավշյա հեղափոխությունն ու դրան մասնակից հանրությու­նը, ըստ էության, մտնում են նոր փուլ, նոր ռեժիմ և դա կոռուպցիոն խոշոր բացահայտումնե­րի սպասման ռեժիմն է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր