211652_close_icon
views-count2025 դիտում article-date 13:23 23-05-2018

Վաշինգտոնը ողջունել է Թել Ավիվից Պարագվայի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելը

Միացյալ Նահանգները ողջունել է Թել Ավիվից Պարագվայի դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Սպիտակ Տան մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության մեջ ասված է. «Մենք շնորհակալություն ենք հայտնում Արևմտյան կիսագնդի մեր գործընկերոջը՝ Իսրայելի մայրաքաղաքի ճանաչման հարցում մեզ միանալու համար։ Անհամբերությամբ սպասում ենք, որ կողջունենք նաև Երուսաղեմում՝ Իսրայելի մայրաքաղաքում, մեր այլ բազմաթիվ գործընկերներին»։ Նշենք, որ բացի ԱՄՆ-ից ու Պարագվայից, Գվատեմալան ևս տեղափոխել է իր դեսպանատունը։

Նմանատիպ նյութեր