211652_close_icon
views-count4208 դիտում article-date 23:00 22-05-2018

էներգետիկայի բնագավառում առկա փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակվի նաև առաջիկայում. ՀՀ Էներգետիկայի նախարար

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մայիսի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդադձեին: Քննարկվել են էներգետիկ ոլորտում ընթացիկ և հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցեր։ Կարևորելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝ նախարար Արթուր Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ էներգետիկայի բնագավառում առկա փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակվի նաև առաջիկայում: Դիմիտրի Գվինդադձեն նշել է, որ բանկը պատրաստակամ է աջակցելու ինչպես էներգետիկայի բնագավառի, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին: [b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր