211652_close_icon
views-count3847 դիտում article-date 19:42 22-05-2018

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԱՄՀ ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 22-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել էԱրժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)հայաստանյան ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության շրջանակներում իրականացվող մի շարք ծրագրերի, մասնավորապես`պետական ներդրումների կառավարման գնահատման, հարկային քաղաքականության բարելավման, մոդելի վրա հիմնված շրջանակի զարգացման միջոցով հարկաբյուջետային քաղաքականության գնահատման, ինչպես նաև հարկաբյուջետային թափանցիկության գնահատման վերաբերյալ: Ատոմ Ջանջուղազյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը պարտաստակամ է իրենց տրամաբանական ավարտին հասցնել բոլոր համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները: Նախարարը բարձր է գնահատել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ շարունակական համագործակցությունը և կարևորել է դրա ընդլայնման ու ամրապնդման հնարավորությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր