35109 դիտում
17:17 22-05-2018
«Կարելի՞ է ծխել» հարցն այլևս արդիական չէ. մեքենայում՝ առանց ծխի և տհաճ հոտի
Ֆուտուրիստիկ ապագան մոտենում է 320 կմ/ժ արագությամբ, ճանապարհին մեզ ներկայացնելով նոր տեխնո-անակնկալներ: Մոլորություն է կարծել, թե ստեղծված է ամենը, ինչ հնարավոր էր հայտնագործել:
Ամեն օր ծանոթանում ենք նոու-հաուների, որոնք ավելի լավն են, գեղեցիկ, հարմար, խնայող: Եվ հենց սա է ակնկալում սպառողը,
որը քայլում է տեխնո-էվոլուցիային համընթաց։
Եվ հենց այդ էվոլյուցիան եկավ «փրկության» նաև բոլոր վարորդներին, ովքեր չեն ծխում մեքենայի սրահում և արգելում են ծխել նաև ճանապարհը կիսողներին, հոգ տանելով իրենց մենքենայի «հիգիենայի» մասին։
Զարգացած երկրներում մեքենայում ծխելն անընդունելի է, նույնիսկ քննարկման ենթակա չէ։ Մեր իրականությունում վարորդն է որոշում ծխել, թե ոչ։ Մեքենայում հոտավետ մոխրամաններն էսթեթիկ չեն, մեկ սիգարետից հետո էլ ծուխը պատում է
ամբողջ սրահը, իսկ առավել «բախտավոր» ուղևորներին բաժին են հասնում մոխրի մնացորդները:
Այնուամենայնիվ, եթե վարորդը չի ցանկանում հրաժարվել իր վաղեմի սովորույթից, ի՞նչ անել։
Այս հարցին պատասխան գտավ ծխախոտային գիգանտ Ֆիլիպ Մորրիսը, ներկայացնելով իր վերջին ինովացիան՝ IQOS-ը: Սարքն օգտագործվում է առանց կրակայրիչի, ինչի շնորհիվ չի թողնում տհաճ հոտ, ծուխ և մոխիր:
Սարքի փիլիսոփայությունն է տաքացնել՝ այրելու փոխարեն։ IQOS-ն արտադրում է գոլորշի, որն ունի բնական տաբակի համ ու հոտ (սկզբում կարող են անսովոր թվալ)։
IQOS-ի հետ չկա նաև հավերժական թվացող մոխրի խնդիրը, ինչը հակաէսթեթիկ տեսք է տալիս մեքենայի սրահին։
Շատերի հետ պատահած կլինի, մեքենայում մի կետից մյուս հասնում ենք գրեթե շունչը պահած, ծխախոտի տհաճ հոտը չշնչելու համար: IQOS-ը լուծում է նաև այս խնդիրը՝ տաբակի հոտը չի կպնում և արագ անհետանում է: Դժվար կռահեք՝ վարորդը
օգտագործում է IQOS, թե ոչ։
Այս նորարար սարքն արդեն հայկական շուկայում է, ինչը հնարավորություն է և քայլ դեպի ինովացիոն աշխարհ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
942 դիտում
15:46 12-05-2014
Քանի՞ վարորդ է խմած երթևեկել, քանի՞սն է ծխել, քանի՞սը` երթևեկել առանց համապատասխան փաստաթղթերի
Այս բաժնից
424 դիտում
21:20 18-04-2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունել է Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը
577 դիտում
21:07 18-04-2024
Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին
376 դիտում
20:54 18-04-2024
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին