211652_close_icon
views-count27180 դիտում article-date 15:09 22-05-2018

Երևանում առաջին անգամ անցկացվեց ավանդական կարատեի միջազգային առաջնություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 5-6-ը Երևանում առաջին անգամ անցկացվեց ավանդական կարատեի «Ararat Cup 2018» միջազգային առաջնությունը, որի ընթացքում իրենց ուժերը չափեցին Հայաստանի, Լեհաստանի, Ռուսաստանի, Իրանի, Իսրայելի, Ուզբեկստանի և Մոլդովայի, ընդհանուր առմամբ, 450 մարզիկները: Մրցաշարի կազմակերպման առաջարկությունը ստացել էինք Աշխարհի Ավանդական կարատեի ֆեդերացիայի կողմից և այն մեծ պատվով կատարեց Հայաստանի «Կենտրոն» Ազգային Ավանդական կարատեի ֆեդերացիան՝ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ։ Մրցաշարին նախորդեց Ավանդական կարատեի Համաշխարհային ֆեդերացիայի (WTKF) նախագահ Վլադիմիր Կվիչինսկու գլխավորությամբ անցկացված սեմինար-պարապմունք, այնուհետեվ սև գոտիների որակավորման քննություն, իսկ հետո՝ մրցավարական կուրսեր։ Այս տարի արդեն 13-րդ տարելիցն էր, ինչ Հայաստան ենք հրավիրում աշխարհի ավանդական կարատեի ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Կվիչինսկուն: Մրցաշարի առաջին օրը մրցեցին մինչև 14 տարեկանները, իսկ արդեն 2-րդ օրը՝ 14-ից բարձր՝ սև գոտիներն իրենց համապատասխան տարիքային խմբերում: Մրցումներն անցկացվեցին ավանդական կարատեի 7 մրցաձևերում՝ անհատական կատա, թիմային կատա, անհատական կումիտե, թիմային կումիտե, էն-բու, ֆուկուգո, կոգո: Մրցաշարի նորեկ երկիր կարելի էր համարել Ուզբեկստանի հավաքականը, իսկ ընդհանուր առմամբ ուժեղ և անզիջում պայքար էր գնում մեր և Լեհաստանի մարզիկների միջև։ Պետք է մեծ ուրախությամբ նշենք, որ Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ժամանակ էլ գրեթե նույն պատկերն է և պետք է ասենք, որ այս անգամ էլ Հայաստանի հավաքականը արժանապատիվ և լավ ելույթ ունեցավ։ Մանկահասակների պայքարում ուժեղ էին Հայաստանի և Ռուսաստանի մարզիկները, իսկ մեծահասակների պայքարում Հայաստանի պատիվը կրկին բարձր պահեց 2016 թվականի Աշխարհի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանը, ով Ֆուկու-գո մրցաձևում դարձավ միջազգային առաջնության չեմպիոն։ Հետաքրքիր պայքարում անցավ Հայաստանի, Լեհաստանի, Ուզբեկստանի և Արցախի մարզիկների պայքարը թիմային կումիտե մրցաձևում, որտեղ եզրափակիչ դուրս եկան Հայաստանի և Լեհաստանի հավաքական թիմը, իսկ լեհերը դարձան չեմպիոն միայն հայ մարզիկների ունեցած նկատողության պատճառով։ Հայաստանի Ավանդական կարատեի ֆեդերացիան այժմ պատրաստվում է հոկտեմբերին Կանադայում անցկացվող Աշխարհի առաջնությանը։ Հաջողություն մաղթենք մեր մարզիկներին այդ լրջագույն ստուգատեսում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+

Նմանատիպ նյութեր