211652_close_icon
views-count16020 դիտում article-date 14:18 22-05-2018

Շառլ Ազնավուրը մեզ հետ է արդեն 94 տարի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[align=right]«Շառլ Ազնավուրն աշխարհին ավելին է տվել, քան բոլորս կարծում ենք և պատահական չէ, որ հայկական մշակույթի հետ կապված շատ բաներ առնչվում են հենց նրա անվան հետ» Ատոմ Էգոյան[/align] «Կյանքդ պատմելը հեշտ բան չէ․ ինչպես անես, որ հավակնոտ չերևաս, չհոգնեցնես ընթերցողին կամ էլ չգրգռես նրանց, ում անունը հիշատակել ես կամ մոռացել։ Հաճախ մեզ ասում են պատմեք ձեր կյանքը, ձեր դժբախտություններն ու հաջողությունները, ձեր հանդիպումների ու, մանավանդ, սիրային արկածների մասին։ Իսկ ինչո՞ւ ոչ նաև անկողնում պահվածքի։ Ինքս թեև բառերից չեմ վախենում, սակայն մի քիչ ամոթխած եմ։»,- իր ինքնակենսագրականներից մեկն այսպես է սկսում աշխարհի ամենահյտնի հայը։ Շահնուր Վաղինակի Ազնավուրյան կամ ավելի կարճ ու հայտնի Շառլ Ազնավուր․ միայն անունի արտասանությունն արդեն ակամա ստիպում է ուղղակի լայն ժպտալ, հայերին՝ անթաքույց հպարտանալ։ Այնտեղ, որտեղ հայտնվում է այս փոքրամարմին, բայց շատ լուսավոր հայը, ժամանակը կարծես նրա շուրջ է պտտվում։ Նրա մասին և հեշտ, և այնքան դժվար է գրել, ինչ ասես, ինչ չասես, որ և ամենակարևորը բաց չթողնես, և մնաս նրա նման պարզ, բայց ոչ պարզունակ։ Նրա կյանքի ինչ դրվադներ մեջբերես, որ կարողանաս գոնե կիսով չափ բացահայտել այս փոքրամարմին հսկային։ Շատերն են գրել նրա մասին ու դեռ գրելու են, բայց դեռ ոչ ոքի չի հաջողվել այդքան հեշտ ու հանգիստ, այնպես անկեղծ ու մտերմիկ գրել ամենակարևորի մասին, գրել այն, ինչ միայն նա է գրում՝ ինքն իր մասին։ «Երազանքս էր տանս հյուր ընդունել տկլոր մի աղջկա՝ ուրիշի անձրևանոցով, նրան նվիրել մի ամբողջ զգեստապահարան, ու այն լրացնելուց հետո անձրևանոցը տիրոջը վերադարձնել։ Յուրաքանչյուրին՝ իր երևակայությունը։ Բարենախտաբար, իմն անցավ արագորեն»։ Երբեմն ուղղակի ուզում ես բավարարվել այսքանով․ ես հպարտ եմ, որ նրա ժամանակակիցն եմ ու վերջ։ Նարա Եփրեմյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր