4060 դիտում
12:44 22-05-2018
Հայաստանը շարունակում է ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ջատագով մնալ. ԱԳՆ խոսնակ
Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ փոփոխության չի ենթարկվել, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա: Ինչպես նաև ապրիլյան ագրեսիայից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների հարգման պայմաններում»,-ասաց ԱԳՆ խոսնակը:
Անդրադառնալով համանախագահների՝ ՀՀ իշխանությունների հետ հունիսին նախատեսված հանդիպմանը, Տիգրան Բալայանը նշեց, որ դեռևս օրվա հետ կապված հստակեցում չկա: «Ժամկետները ճշտվում են: Հստակ պայմանավորվածություն լինելու դեպքում կտեղեկացնենք: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա»,-ավելացրեց խոսնակը:
Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մայիսի 15-ին հանդիպել էին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին և տեղեկացրել Հայաստանի ղեկավարությանը հունիսին հանդիպելու իրենց ակնկալիքի վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
2282 դիտում
12:10 26-02-2019
Զոհրաբ Մնացականյանն ու Մասիս Մայիլյանը տեսակետներ են փոխանակել ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ
Այս բաժնից
487 դիտում
23:06 22-04-2024
Հայաստանի վարչապետը գնահատել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ իրենց հայրենիք վերադառնալու հնարավորությունը
427 դիտում
22:54 22-04-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտանական լրատվամիջոցներին
625 դիտում
22:24 22-04-2024
Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը