211652_close_icon
views-count1949 դիտում article-date 15:33 22-05-2018

Դատարանը ճանաչել և հռչակել է հարկադիր կատարողի անմեղությունը

Հարկադիր կատարման ծառայությունը սույնով տեղեկացնում է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թվականի մարտի 28-ի դատավճռով ճանաչել և հռչակել է Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Էդուարդ Կարախանյանի անմեղությունը՝ վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Դատարանն արդարացրել է Էդուարդ Կարախանյանին, ով մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Ավելի վաղ զանգվածային լրատվության միջոցներով հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ ըստ քաղաքացու հաղորդման՝ հարկադիր կատարողն անձնական դրդումներով կատարել էր պաշտոնեական կեղծիք, որի հետևանքով քաղաքացու շարժական գույքի փոխարեն հարկադիր էլեկտրոնային աճուրդի էր ներկայացվել վերջինիս բնակարանը:

Նմանատիպ նյութեր